Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2816-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2024 թվականի N 2816-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ  Ալիխան Իբրահիմի Բաբոյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ, 1-ին փողոց, 33 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0900 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1992 թվականին կառուցված 177,40 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 12,60 ք/մ նկուղի, 1992 թվականին կառուցված 34,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ Ալիխան Իբրահիմի Բաբոյանի/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանի/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանի/ծնված 07.07.1989թ/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ալիխան Իբրահիմի Բաբոյանի/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանի/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանի/ծնված 07.07.1989թ/  սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ, 1-ին փողոց, 33 բնակելի  տան հասցեում գտնվող փաստացի 0,0900  հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1992 թվականին կառուցված 177,40 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 12,60 ք/մ նկուղի, 1992 թվականին կառուցված 34,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-075-0032-0019բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ալիխան Իբրահիմի Բաբոյանին/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանին/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանին /ծնված 07.07.1989թ/։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիխան Իբրահիմի Բաբոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner