|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2025 թվականի N 173-Ն |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 06 արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.81 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|