Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 165–Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 21–ի թիվ 053–Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |