Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Էդիկ Սերգեյի Եսոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Էդիկ Սերգեյի Եսոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04003ELA3C2C, կադ. ծածկագիր՝ 04-003-0032-0009/ տրամադրել առկա հասցեի փոփոխություն՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 1-ին թաղամաս, 5/40 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Սերգեյի Եսոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։