Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդհոդվածի 2-րդկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մարտիկ Շավարշի Բարսեղյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր Մարտիկ Շավարշի Բարսեղյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04067LMH46B2, կադ. ծածկագիր՝ 04-067-0133-0009/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 5-րդ փողոց, 21 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտիկ Շավարշի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: