Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Անյա Վլադիմիրի Պապոյանին /ծնված 01․07․1951թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,62հա օրինական սեփականաշնորհված հողամասի փաստացի չափը կազմում է 1,02763հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,1240հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինական սեփականաշնորհված հողամասին կից ավել զբաղեցրած 0,1240 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-039-0059-0015/սեփականաշնորհված հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Անյա Վլադիմիրի Պապոյանին /ծնված 01․07․1951թ․/։
2.Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անյա Վլադիմիրի Պապոյանին /ծնված 01․07․1951թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անյա Վլադիմիրի Պապոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։