Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի  Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված   կարգով   և  սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Տարոնիկ բնակավայրի բնակիչ Սերգեյ Վահանի Կիրակոսյանի /ծնված 10․12․1963թ․/ կողմից որպես լիազորված անձ՝ Գոհար Սամվելի Հովսեփյանի/ծնված 21․09․1966թ․/ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի  Պ. Սևակի փողոց, 10 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 1500ք/մ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1957 թվականին կառուցված 102,40 ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 108,60 ք/մ հիմքի, 1999 թվականին կառուցված 0,50 ք/մ պարսպի նկատմամբ Սերգեյ Վահանի Կիրակոսյանի /ծնված 10․12․1963թ․/  սեփականության իրավունքը:
2. Առաջարկել  Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի սույն որոշման 1-ին կետում  Սերգեյ Վահանի Կիրակոսյանի նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի Պ. Սևակի փողոց, 10 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 1500ք/մ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1957 թվականին կառուցված 102,40 ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 108,60 ք/մ հիմքի, 1999 թվականին կառուցված 0,50 ք/մ պարսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության  իրավունքի  գրանցման  վկայական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։