Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով   Երվանդ Խաչիկի Այվազյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայր, 7-րդ փողոց, 19-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1286 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին կառուցված 145,8 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,9 ք/մ բնակելի տան,  1987 թվականին կառուցված 2,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 38,9 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 10,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 18,8 ք/մ բաց պատշգամբի, 1990 թվականին կառուցված 13,5 ք/մ հարթակի, 1987 թվականին կառուցված 5,3 ք/մ ծածկի, 1987 թվականին կառուցված 16,2 ք/մ խորդանոցի նկատմամբ Երվանդ Խաչիկի Այվազյանի /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանի /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 10.05.1984թ/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Երվանդ Խաչիկի Այվազյանի /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանի /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 10.05.1984թ  սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայր, 7-րդ փողոց, 19-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1286 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին կառուցված 145,8 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,9 ք/մ բնակելի տան,  1987 թվականին կառուցված 2,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 38,9 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 10,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 18,8 ք/մ բաց պատշգամբի, 1990 թվականին կառուցված 13,5 ք/մ հարթակի, 1987 թվականին կառուցված 5,3 ք/մ ծածկի, 1987 թվականին կառուցված 16,2 ք/մ խորդանոցի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ 1987 թվականին կառուցված 52,1 ք/մ կիսակառույցը, 2020 թվականին կառուցված 7,2 ք/մ պարիսպը և 2020 թվականին կառուցված 4,0 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-057-0003-0021/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երվանդ Խաչիկի Այվազյանին /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանին /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 10.05.1984թ/։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երվանդ Խաչիկի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d3d1d9a9-5e4c-4775-864b-3a7a04feaa26



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner