|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2024 թվականի N 2943-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 205-Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Գայանե Թումանյանի 2024 թվականի նոյեմբերի 5-ի N22 գրությունը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող սաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի նոյեմբեր ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.04 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|