Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 119-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 119-Ա


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀՈՒՅՍԻ ՄԵԾԱՄՈՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 182 հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի   1-ին մասի 3-րդ կետով՝ և  հիմք ընդունելով «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության  2023 թվականի հունիսի 21-ի գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․ Մեծամոր համայնքում գործող «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությանը որպես աջակցություն (նվիրատվություն) տրամադրել  1 307 200 (մեկ միլիոն երեք հարյուր յոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամի չափով գումար։

2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում՝ գումարը փոխանցելով «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության համապատասխան հաշվեհամարին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner