Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով , «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի փետրվարի 7-ի N 2/փ-36 եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում գտնվող Զավեն Մնացականի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,115 հա բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցախպատման հողեր գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 0269953, կադ․ ծածկագիր 04-070-030-001/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության:
2. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի «Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 21-Ա որոշումը
3.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |