Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Արզուման Հակոբյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչներ Էդվարդ Արզումանի Հակոբյանին, Էվելինա Արմենի Հովհաննիսյանին, Արզուման Էդվարդի Հակոբյանին, Նազելի Ջիվանի Բաբաջանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-032-0118-0010/ 2,53 հա հողամասի 0,4 հա ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արզուման Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։