Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Ալիխան Իբրահիմի Բաբոյանին/ծնված 27.02.1960թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,08 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,09 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,01 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-075-0032-0019/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ալիխան Իբրահիմի Բաբոյանին/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանին/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանին /ծնված 07.07.1989թ/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ալիխան Իբրահիմի Բաբոյանի/ծնված 27.02.1960թ․/, Գյուլիզար Քյարամի Ալոյանի/ծնված 15.12.1958թ/ և Նարինե Ալիխանի Բաբոյանի/ծնված 07.07.1989թ/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիխան Իբրահիմի Բաբոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։