Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N 126-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Կազմակերպել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի աճուրդ վաճառք՝ համաձայն Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N 126-Ա որոշմամբ սահմանված պայմանների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: