Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում գտնվող 3-րդ թաղամաս 14/2 հասցեում գտնվող 04-003-0006-0004 կադաստրային ծածկագրով Մեծամոր համայնքին սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի , կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ օբյեկտների գործառնական նշանակության 0,6142 հա հողամասի վրա Մեծամոր համայնքի կողմից 1980 թվականի ինքնակամ կառուցված 28,11 քմ պահակատունը, 1980 թվականի ինքնակամ կառուցված 8,29 քմ պահակատունը, 1980 թվականի ինքնակամ կառուցված 69,66 քմ պոմպակայանը, 1980 թվականի ինքնակամ կառուցված 191,51 քմ վառելանյութի հորը, 1980 թվականի ինքնակամ կառուցված 191,51 քմ վառելանյութի հորը համարել որպես Մեծամոր համայնքի սեփականություն։
2. Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։ Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: