Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի բնակիչ Արտուշ Հայրապետի Մուշեղյանին /ծնված 00.00.1936թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,30 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,46 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,06 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,06 հա կադաստրային ծածկագրեր՝ 04-018-0116-0029/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արտուշ Հայրապետի Մուշեղյանին/ծնված 00.00.1936թ․/, Ասյա Սարգսի Մուշեղյանին/ծնված 19.02.1939թ․/, Մարիամ Արտուշի Մուշեղյանին/ծնված 24.03.1971թ․/ և Հովհաննես Արտուշի Մուշեղյանին/ծնված 29.05.1975թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արտուշ Հայրապետի Մուշեղյանի/ծնված 00.00.1936թ․/, Ասյա Սարգսի Մուշեղյանի/ծնված 19.02.1939թ․/, Մարիամ Արտուշի Մուշեղյանի/ծնված 24.03.1971թ․/ և Հովհաննես Արտուշի Մուշեղյանի/ծնված 29.05.1975թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտուշ Հայրապետի Մուշեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։