Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 16122022-04-0069) Մեծամոր համայնքի Արմավիր գյուղի 1-ին փողոց 9/1 հասցեի 40,5 քմ բնակելի տունը, 21,7քմ, 24,2 քմ և 2 քմ օճանդակ շինությունները, 3,6 քմ լողավազանը, 2,7 քմ պարիսպը, 0,07019 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրատվությամբ տրամադրել Լյովա Մերուժանի Տիտիզյանին:
2. Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |