Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Նունե Սուրենի Չախոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Նունե Սուրենի Չախոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04070P2SHPHH, կադ. ծածկագիր՝ 04-070-0093-0009/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, Կենտրոնական փողոց, 3-րդ թաղամասի 4-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նունե Սուրենի Չախոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։