Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղաքացի Աստղիկ Սուրենի Մուրադյանի / որպես լիազորված անձ Միասնիկ Հարությունյանի կողմից / դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Համեստ Հրաչի Հարությունյանին / ծնված 19․06․1952թ․/, Սուսաննա Սերյոժայի Ավետիսյանին / ծնված 17․02․1976թ․/, Միասնիկ Սերյոժայի Հարությունյանին / ծնված 19․02․1973թ․/ և Վաչիկ Սերյոժայի Հարությունյանին / ծնված 02․01․1975թ․/ սեփականության իրավունքով պատկանող Ակնալիճ բնակավայրի Ազատամարտիկներ փողոց 29 հասցեում գտնվող 0,00948 հա հողամասի (սեփ․ վկայական N 2829176, ծածկագիր 04-004-0032-0076) գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աստղիկ Սուրենի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։