Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.05.25 ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՊՈՒՅՏ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ջանֆիդա բնակավայրում գազամատարակարման նոր ցանցի կառուցումը այս տարվա առաջնահերթությունների ցանկում է: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականի սկզբից աշխատանքները մեկնարկել են և շուտով Ջանֆիդայի բնակիչները կվայելեն կապույտ վառելիքը:
Գազամատակարարումը կհասնի բնակավայրի 1-ին, 9-րդ, 22-րդ, 6-րդ, 7-րդ, 16-րդ, 14-րդ, 13-րդ, 4-րդ, դարպասներ տանող ճանապարհի և հին հիվանդանոցի փողոցների բնակիչներին։
Ծրագրի իրականացման համայնքի մասնաբաժինը՝ 35% է:
03.05.25 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵծամոր համայնքի բոլոր 31 բնակավայրերի բնակիչները, համայնքային և պետական կառույցների աշխատակիցները, դպրոցականները և հատկապես «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները տեխնիկայի ներգրավվմամբ մասնակցել են համապետական շաբաթօրյակին:
Հավաքված աղբը տեսակավորվել է և համապատասխան տեխնիկայով տեղափոխվել աղբավայրեր:
Բնակավայրերում բնակիչները լվացել են հուշարձանները, բարեկարգել բակային տարածքները:
Մեծամորի համայնքապետարանը հորդորում է պահպանել մաքրություն՝ ի շահ մեր բնակավայրերի և երկրի բարեկեցության:
03.05.25 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ Է ՀԵՏԵՎԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանը այցելել են Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արգիշտիխինիլի հնավայր, որտեղ նախաձեռնվել է աղբահանության գործընթաց:
Համայնքի ղեկավար կազմը հետևել է իրականացվող աշխատանքներին: Մաքրվել է շուրջ 5000 քմ տարածք շուրջ 20 աշխատակիցների, տրակտորների և բեռնատար ինքնաթափերի օգնությամբ տեղափոխել են աղբը նախատեսված տարածքներ: Ընդհանուր առմամբ 15 բեռնատարի տարողությամբ աղբ է մաքրվել հնավայրից:
01.05.25 ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս աշխատանքի օրվա առթիվ: Սա այն օրն է, երբ պետք է մեր մտքում ու մասնագիտական հանրույթի հետ ամփոփենք կատարածը ու մոտիվացիա ձեռք բերենք նոր գաղափարներով անցնելու մեր աշխատանքին:Աշխատանքի գնահատման ժամանակ կարևոր է թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որը համայնքապետարանը և անձամբ ես փորձում ենք իրականացնել:Մեր հասարակարգը այսօր ստեղծում է մարդկանց նյութական ու բարոյական շահագրգռվածություն աշխատանքի ավելի լավ արդյունքների, հանրային արտադրության անընդհատ զարգացման ու կատարելագործման ասպարեզում:Շահագործումից զերծ աշխատանքը անհատի իսկական ազատության հիմնական պայմանն է:Բոլորիս է հայտնի, որ մեր ազգը ստեղծարար է: Դարերի ընթացքում մենք համաշխարհային ... Մանրամասն
30.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքիՄեծամոր քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղի համար։Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի․ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022 թվականի N08–Ն հրամանով։Յուրաքանչյուր փուլ անցկացվում է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարության կողմից մշակած, ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված և պաշտոնականկայքէջում հրապարակված հարցաշարերի հիման վրա։Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։Մրցույթը տեղի կունենա 2025թ․ հունիսի 3-ին՝ ժամը ... Մանրամասն
30.04.25 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Մեծամոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի մայիսի 3-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ: 
Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
 
Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner