Այսօր: Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.02.26 ՈԳԵՇՆՇՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ «ՈՍԿԵ ԿՈԼԱԺ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը ընդունել է Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սաներին, նրանց ծնողներին, տնօրեն Սիրեկանյան Կարենին և կերպարվեստ առարկան դասավանդող Ավետիսյան Լիդային։Մեր սաները իրենց ստեղծագործություններով աչքի են ընկել «Ոսկե Կոլաժ» կերպարվեստի համահայկական մրցույթ-ցուցահանդեսում և արժանացել են բարձր գնահատականների: Գրան Պրի• Սարգսյան Գևորգ (Արմավիր բնակավայր)• Գևորգյան Գոռ (Նոր Արտագերս բնակավայր)• Մարգարյան Նորա (Բամբակաշատ բնակավայր) 1-ին հորիզոնական• Հովհաննիսյան Լուսինե (Նոր Արտագերս բնակավայր) 3-րդ հորիզոնական• Սիրեկանյան Սոֆի (Արմավիր բնակավայր)Համայնքի ղեկավարը շնորհավորել է սաներին, նրանց ... Մանրամասն
29.01.26 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հայտարարում ենք, որ մեկնարկել է մասնակցային բյուջետավորման ծրագրի առաջարկների ընդունման փուլը։
Համայնքի բնակիչները կարող են մինչև փետրվարի 2-ը ներառյալ ներկայացնել համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը, ինչպես նաև հանրային կյանքի որակի բարելավմանը միտված իրենց առաջարկները։
🔹 Առաջարկները կարող են վերաբերվել ենթակառուցվածքների, հասարակական տարածքների, կրթական, մշակութային, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներին։
📌 Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է համայնքի բնակիչներին անմիջական մասնակցություն ունենալ համայնքային որոշումների կայացման գործընթացում։
➡️ Մասնակցեք և Ձեր գաղափարներով նպաստեք Մեծամորի համայնքի զարգացմանը։
28.01.26 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, հայոց բանակի հարգելի՛ զինվորներ և սպաներ,Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։ Այսօր մենք ոչ միայն հիշում ենք այն դժվարին ճանապարհը, որով ձևավորվել և ամրապնդվել է մեր բանակը, այլև արժևորում ենք նրա նշանակությունը մեր երկրի անկախության, ինքնիշխանության և անվտանգության պահպանման գործում։ Հայոց բանակը մեր պետականության ամուր հիմքն է, այն հենարանը և վստահությունը, որի վրա կանգնած է մեր ժողովրդի ազատությունն ու ապագան։Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարտական օր, յուրաքանչյուր ջանք ու անմնացորդ ծառայություն ստեղծում են ուժեղ ու անկոտրում բանակ, որի շնորհիվ մեր պետությունը միշտ կարող է հպարտորեն կանգնել իր քաղաքացիների կողքին։ Ձեր նվիրումն ու պատրաստակամությունը ... Մանրամասն
23.01.26 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԸ
Հունվարի 23-ին Մեծամորի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 23-ի 1 արտահերթ նիստը։Օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 23-ի իններորդ նստաշրջանի արտահերթ թիվ 1 նիստի օրակարգը հաստատելու մասին2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին3. Սեփականության իրավունքով ձեռք բերված 5 (հինգ) անուն գույքը հաստատելու մասին4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 215-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին5. ... Մանրամասն
14.01.26 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մեծամոր համայնքը սկսում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի նպատակն է խթանել բնակիչների ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացմանը։Ներկայումս գործընթացը գտնվում է նախապատրաստական փուլում, որի շրջանակում իրականացվում են կազմակերպչական և տեղեկատվական աշխատանքներ՝ ապահովելու համայնքի բնակիչների իրազեկվածությունն ու արդյունավետ ներգրավվածությունը։Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս բնակիչներին առաջարկել համայնքի զարգացման նախաձեռնություններ, մասնակցել դրանց քննարկմանը, քվեարկել և ընտրել այն ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն համայնքային բյուջեից։Այս գործիքը նպաստում է համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը և ... Մանրամասն
05.01.26 ԱՄԱՆՈՐՅԱ ՔԱՐԱՎԱՆԸ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ 🎄
 Սիրելի՛ փոքրիկներ,
Հունվարի 7-ին՝ ժամը 15:00-ից 15:30-ը,
Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաք վարչական կենտրոնի թիվ 4 հասցեում՝ Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում` գլխավոր տոնածառի շուրջ,
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը կազմակերպում է իր ամենամյա «Ամանորյա Քարավան» արշավը։
Միջոցառման շրջանակում «Փրայմ Քոմերշլ» ՍՊԸ-ն փոքրիկներին կուրախացնի հաճելի անակնկալներով և Կոկա-Կոլայի հյուրասիրությամբ։
🎄✨ Մաղթում ենք ուրախ պահեր, ջերմ ժպիտներ և բարձր տրամադրություն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner