Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 248
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.11.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը աշխատանքների պատասխանատուների հետ այցելել է Արգավանդ բնակավայր՝ հետևելու գազաֆիկացման ծրագրի իրականացման ընթացքին։
Ծրագրի շրջանակում կառուցվում է շուրջ 2876 գծմ երկարությամբ գազատար, որի շահառուները կլինեն 45 տնտեսություն՝ 220 բնակիչ։
Շինարարական պայմանագրի արժեքը՝ 25 980 000 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 55%, իսկ պետականը՝ 45%։
• Կապալառու՝ «Վալ-Արտ» ՍՊԸ և «Գոց» ՍՊԸ կոնսորցիում
• Տեխնիկական հսկող՝ «Նո Օնա» ՍՊԸ
Գազաֆիկացումը իրականացվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով, որից հետո Արգավանդ բնակավայրի ընտանիքները կապահովվեն բնական գազով՝ ստանալով անհրաժեշտ կոմունալ պայմաններ։
31.10.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՆԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Մեծամոր համայնքի ղեկավար՝ Էդգար Հովհաննիսյանը աշխատանքների պատասխանատուների հետ այցելել է Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայր տեղում ծանոթանալու 22-րդ փողոցի ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել 522 գծամետր երկարությամբ ճանապարհահատված։
Շինարարությունը իրականացվում է «ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ–ի կողմից, տեխնիկական հսկողությունն ապահովում է «Նո Օնա» ՍՊԸ–ն։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 63 984 000 ՀՀ դրամ։ Այն իրականացվում է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ֆինանսավորման մեջ համայնքի մասնաբաժինը կազմում է 45%, իսկ պետության մասնակցությունը՝ 55%։
30.10.25 «ՑԱՆԿԱՊԱՏ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՄԵԾԱՄՈՐԻ ԶԱՐԹՈՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում ՀանդԱրտ / HandArt Մշակութային Այգի կողմից ցուցադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը։Ներկայացմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալ՝ Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար՝ Վարշամ Սարգսյանը և Արաքս համայնքի ղեկավար՝ Ղազար Ղազարյանը։Նմանատիպ ձևաչափով ներկայացում մեր համայնքում ցուցադրվում էր արդեն երկրորդ անգամ՝ շարունակելով Մեծամորի մշակութային կյանքում հաստատված թատերական ավանդույթը։Ներկայացումը պատմում է մարդկային հարաբերությունների, բարոյական արժեքների և կյանքի պարզ, բայց խորքային ճշմարտությունների ... Մանրամասն
30.10.25 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՊՐՈՑԻ 12-ՐԴ ԽՄԲԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Դպրոցն իրականացվում է 23–35 տարեկան երիտասարդների համար։ Նախագծի նպատակն է զարգացնել երիտասարդների գիտելիքները կոռուպցիայի բնույթի, դրա պատճառների ու տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց հաղթահարման մեթոդների վերաբերյալ։ Մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությանը, միջազգային պարտավորություններին ու դրանց իրականացման ընթացքին։Դասընթացը կկայանա նոյեմբերի 21-22-23 և 28-29-30-ին, Երևանում՝ ինտենսիվ ձևաչափով։ Դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ։ Ուսուցումն անվճար է Հայերեն լեզվով Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցած անձինք կստանան հավաստագիրՄասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 31-ը լրացնել դիմում-հայտը։ Նախնական ... Մանրամասն
30.10.25 ՆՈՐ ԿՈՅՈՒՂԱԳԻԾ ՆՈՐԱՊԱՏՈՒՄ
Համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը պատասխանատու աշխատակիցների հետ այցելել է Նորապատ բնակավայր՝ տեղում հետևելու 2-րդ և 9-րդ փողոցների կոյուղագծի կառուցման աշխատանքների ընթացքը։
Շուտով աշխատանքները կավարտվեն։ Շինարարությունը իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով։
Ծրագրով կառուցվում է 623 գծամետր նոր կոյուղագիծ՝ 17.5 մլն դրամ արժողությամբ։
26.10.25 ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ — «ՑԱՆԿԱՊԱՏ»
Սիրելի թատերասերներ,Մեծամոր համայնքում մշակութային եռուզեռը շարունակվում է։ ՀանդԱրտ/HandArtՄշակութային Այգին այս անգամ հրավիրում է Զարթոնք բնակավայր, որտեղ կցուցադրվի «Ցանկապատ» ներկայացումը՝ ստեղծված Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։Ներկայացում, որն իր ինքնատիպ ձևաչափով արդեն հասցրել է ճանաչվել և սիրվել հազարավոր հանդիսատեսների կողմից։ Այն պատմություն է մարդկային հարաբերությունների, բարոյական արժեքների և կյանքի պարզ, բայց խորքային ճշմարտությունների մասին։ Հոկտեմբերի 29, ժամը 15:00 Մեծամոր համայնք, Զարթոնք բնակավայր, ( Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի աջակողմյա հատվածում գտնվող այգի)Սիրով հրավիրում ենք բոլորիդ վայելելու ներկայացումը՝ մեր սիրելի և տաղանդավոր դերասանների մասնակցությամբ։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner