01.06.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի մանուկներ և պարմանիներ,Ջերմորեն շնորհավորում եմ ամենաերջանիկ ու լուսավոր տոներից մեկը՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:Մանկությունը կյանքի լավագույն հուշերը պահպանելու ամենալավ պահոցն է, այն պետք է լինի ժպիտներով ու խանդավառությամբ լի: Հենց այստեղ է, որ մենք՝ ավագներս, անսահման անելիքներ ունենք, որպեսզի ապահովենք մեր երեխաների կայտառ մանկությունն ու վառ պահենք ձեր ամենանվիրական հուշերը:Բոլորիս ընտանիքներում է ընդունված, որ ընտանիքի երեխան պետք է ապահովված լինի դաստիարակությամբ, ժպիտներով, քաղցրավենիքով ու տարբեր տեսակի ժամանցային ու կրթական խաղերով: Հենց դրանք են, որ ձևավորում են առողջ, ընտանիքին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:Մենք հիշում ենք մեր մանկությունը, հաճախ, ...
Մանրամասն |
|
28.05.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ,ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի և մայիսյան հերոսամարտերի փայլուն հաղթանակների առթիվ:Մենք ապրում ենք Հայաստանի այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել հերոսական ու կանխորոշիչ ճակատամարտը՝ Սարդարապատը և նախանշել Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Սա այն ճակատամարտն էր, որով մենք կարողացանք փրկել հայկական քաղաքակրթությունը, հոգևոր, մշակութային արժեքները` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից մինչև համայն հայության մայրաքաղաք Երևանը:Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը կանխորոշիչ եղան և սկիզբ դրեցին Հայաստանի հետագա հաղթանակներին:Այս հաղթանակները մեր հողում ծնված սերունդների համար հրաշալի դաս է միասնականության, հայրենասիրության և երկրին ու պետականությանը ...
Մանրամասն |
|
28.05.25
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ԽԱՌԸ ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
|
Մեծամորի համայնքապետարանը կազմակերպել էր Խառը մարտարվեստների (MMA) ցուցադրական «Մեծամորի 10 լավագույն մենամարտեր» մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են Ստեփանավանի, Արտաշատի, Երևանի, Արմավիրի, Մեծամորի MMA ակումբների սաները:Տեսարժան մարտերից ու անզիջում պայքարից հետո հայտարարվել են առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների անունները:Մրցաշարի արդյունքում Արմեն Արզոյանը (Մեծամոր), Անդրե Միքայելյան (Մեծամոր), Աշոտ Պետրոսյանը (Երևան), Աշոտ Մովսեսյանը (Երևան), Տիգրան Վաթյանը (Երևան), Ռաֆայել Պետրոսյանը (Երևան), Թաթուլ Հակոբյանը (Արտաշատ), Արամ Մինասյանը (Արմավիր), Անդրանիկ Ծատուրյանը (Արմավիր), Նարեկ Ղազարյանը (Արմավիր) գրավել են I հորիզոնականը:II հորիզոնականը զբաղեցրել են Գառնիկ Աբգարյանը ...
Մանրամասն |
|
27.05.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպված «Միջուկային համայնքները և քաղաքապետերը ուշադրության կենտրոնում» խորագրով համաժողովին։ Միջոցառումը կծառայի որպես եզակի հարթակ բաց երկխոսության և գաղափարների փոխանակման համար ամբողջ աշխարհի մունիցիպալ առաջնորդների միջև: Քաղաքապետերն ու համայնքների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդես գալ հայտարարություններով ՝ կապված իրենց փորձի, ինչպես նաև միջուկային օբյեկտների տեղակայման առավելությունների և խնդիրների հետ:
|
|
27.05.25
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԿՈՅՈՒՂԻ ՄԱՔՐՈՂ-ՓՉՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
|
Մեծամորի համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի միջոցներով ի թիվս այլ տեխնիկաների հնարավոր է եղել շարք մտցնել կոյուղի մաքրող մեքենա (փչող): Այժմ Մեծամորում հնարավոր կլինի մաքրել նաև խցանված կոյուղիները:
|
|
27.05.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Վիեննայում մայիսի 26-30-ը մասնակցում են «Միջուկային համայնքները և քաղաքապետերը ուշադրության կենտրոնում» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Համաժղովին բացման խոսքով հանդես է եկել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:Համաժողովի այսօրվա աշխատանքների ընթացքում մասնակից քաղաքների ղեկավարների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որում ամրագրվել են մի շարք հիմնարար սկզբունքներ:Միջուկային էներգիան կարող է օգնել երկրներին հասնել էներգետիկ անվտանգության, կլիմայական նպատակների և նպաստել կայուն զարգացմանը: Միջուկային վառելիքի ցիկլի բոլոր փուլերում շահագրգիռ կողմերի հետ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |