Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.10.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
2025 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 12:00 Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական շենքում տեղի է ունենալու Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի Ջանֆիդա տեղամասի շահագործման աշխատանքների իրականացման մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ)։
Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ է ներկայացրել «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը։
15.10.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵԽԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Մեծամորի համայնքապետարանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների հետ։
Քննարկվել են տեղահանված ընտանիքների սոցիալական, կենցաղային և համայնքային ինտեգրման հետ կապված հարցեր, առաջարկվել են լուծումներ։
Մարզպետը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական, իսկ բարձրացված խնդիրները՝ հնարավորության սահմաններում, կստանան իրենց լուծումները։
Հանդիպմանը մասնակցել են Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալներ Սարգիս Արշակյանը և Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։
14.10.25 ՏԱՆՁՈՒՏՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՑԵԼ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 🔧🔥
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը այցելել է Տանձուտ բնակավայր, որտեղ ավարտին են մոտենում 14-րդ, 14/2-րդ ներբանցքի և 7-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շինարարական պայմանագրի արժեքը կազմում է 3 720 000 ՀՀ դրամ, որից համայնքի մասնակցությունը՝ 55%, իսկ պետականը՝ 45% է։
Կապալառու կազմակերպություններն են «Նար Շին Գրուպ» ՍՊԸ և «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումը,
տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Նո Օնա» ՍՊԸ, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Բլյու Սթրիմ Սոլուշնս» ՍՊԸ։
Ծրագրի շրջանակում կառուցվում է շուրջ 392 գծամետր գազատար, որով կապահովվի 15 տնտեսության (76 բնակչի) գազամատակարարումը։
10.10.25 ✅ԵՂԵԳՆՈՒՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մեծամոր համայնքի ղեկավար՝ Էդգար Հովհաննիսյանը ոլորտային պատասխանատունների հետ աշխատանքային այց է կատարել Եղեգնուտ բնակավայր, որտեղ մեծ թափով շարունակվում է բնակավայրի երկու փողոցների՝ 6-րդ փողոցի ամբողջությամբ և 3-րդ փողոցի 2-րդ փակուղու, գազաֆիկացման աշխատանքները։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 120 000 ՀՀ դրամ, կապալառու կազմակերպությունն է «Աշոտ և Հայկ եղբայներ» ՍՊԸ, տեխնիկական հսկողը՝ «Նո Օնա» ՍՊԸ, իսկ հեղինակային հսկողը՝ «Բլյու Սթրիմ Սոլուշնս» ՍՊԸ։Կառուցվող գազատարի ընդհանուր երկարությունը շուրջ 649 գծամետր է։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև նոյեմբերի 15-ը։Գազաֆիկացումից հետո շահառու կդառնան 15 տնտեսություն՝ 80 բնակիչով։ Ծրագիրը ներառված է 2024 ... Մանրամասն
08.10.25 🎭 «ՆՌՆԵՆԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈւՄԸ ՄԵԾԱՄՈՐԻ ՇԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Շենավան բնակավայրում ՀանդԱրտ / HandArt Մշակութային Այգի ի կողմից ներկայացվել է «Նռնենի» ներկայացումը։Ներկայացումը դրամատիկական կատակերգություն է՝ սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։ Ներկայացման լեյտմոտիվն է այն, որ երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությունների առաջ։ Թատրոնը մեր կյանքի հայելային արտոցալանքն է բեմում մեր սիրելի դերասանների մատուցմամբ:Սցենարի հիմքում ընկած է կյանքից վերցված իրական դեպքեր, որը ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի կողմից բեմադրվել է մեծ վարպետությամբ: Այս հրաշալի ներկայացման մեջ իրենց հրաշալի դերասանական խաղով հանդիսատեսին հիացմունք են պատճառել ՀՀ վաստակավոր ... Մանրամասն
07.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի«Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղիհամար։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի` յուրաքանչյուր փուլիհամար ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի հիման վրա (պաշտոնների անվանացանկինհամապատասխան): Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝Դիմում (ձև 1)Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ) Անձը հաստատող փաստաթուղթ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (ձև 4) Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner