Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ:  Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ... Մանրամասն
25.12.24 📌ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ Նոր Կեսարիայում նոր դպրոցի կառուցման վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:Հանրային քննարկումը կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։Դպրոցը կառուցվում է պետական միջոցներով, Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի(ՀՏԶ) պատվիրակությամբ։ Հանրային լսմանը մասնակցում էին Նոր Կեսարիայի վարչական ղեկավարը, աշխատակիցներ Մեծամորի համայնքապետարանից, Հայաստանի Տարածքային Զարգացման (ՀՏԶ) հիմնադրամը, նախագծող «Հայնախագիծ» ԲԲԸ-ն և շինարար կազմակերպությունը։Լսմանը ներկա էին նաև Նոր Կեսարիայի դպրոցի ուսուցչական կազմը և համայնքի բնակիչները։Հանրային ... Մանրամասն
23.12.24 📌ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
 
📣Դեկտեմբերի 23-ին Մեծամորի Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված «ՀԱԷԿ»-ի կողմից հսկվող տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստարանի ընդլայնման՝ 3-րդ հերթի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին 2-րդ հանրային լսումը։
👉Հանրային քննարկումը կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի և նախաձեռնող՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի կողմից։
🗣️Հանրային լսմանը ներկա էին ոլորտի համապատասխան մասնագետներ, Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցներ և Մեծամոր համայնքի բնակիչներ։
18.12.24 📌Հանրային լսում Հայկավան բնակավայրում
Դեկտեմբերի 18-ին Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ Հայկավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումը:Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ էր ներկայացրել «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը մասնակցում էին Հայկավանի վարչական ղեկավարը, աշխատակիցներ Մեծամորի համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնից և Արմավիրի մարզպետի աշխատակազմից, նախագծողներ՝ Հայաստանի Տարածքային Զարգացման (ՀՏԶ) հիմնադրամը և «Շին Կոմֆորտ» ՍՊԸ-ն, շինարար կազմակերպություն «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը ներկա էին նաև Հայկավանի դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը։Հանրային լսման ընթացքում նախագծողի կողմից ... Մանրամասն
10.12.24 Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այցելել է Շենավան բնակավայր
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն իր աշխատանքային այցի շրջանակում այս անգամ Շենավան բնակավայրում էր, որտեղ 2024-ի սեպտեմբերից սկսվել և այս պահին ընթանում են սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները։Համայնքի ղեկավարին տեղում ներկայացվել է, թե ընթացիկ աշխատանքներն այս պահին ինչ փուլում են։ Ղեկավարն իր հերթին հետաքրքրվել է աշխատանքի ավարտի ժամկետներով, միաժամանակ կարևորել կատարվող աշխատանքների բարձր որակը։Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 271,350,000 դրամ, որից համայնքի մասնաբաժինն է՝ 30%, պետությանը՝ 70%։Նոր մանկապարտեզն ունենալու է 2 խումբ։ Նախատեսվում է բարեկարգել մանկապարտեզի հարակից տարածքը, ինչպես նաև 2026 թվականին կսկսվի մանկապարտեզ տանող ... Մանրամասն
09.12.24 Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված ճանապարհներին
🖇️Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը բնակավայրեր այցելության ընթացքում ծանոթացել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կատարված և արդեն ավարտին հասցված միջհամայնքային Բամբակաշատ-Հայկավան և Մրգաշատի 9-րդ փողոցի ասֆալտապատված ավտոճանապարհներին։
Պետության մասնաբաժինն այս նախագծում կազմում է 35%, համայնքինը՝ 65%։
🛣️Հիմնանորոգված Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի երկարությունը 2552 գծամետր է։
✅ Ավարտված է նաև Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի 800մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
Ճանապարհներն արդեն իսկ գծանշված և կահավորված են ճանապարհային նշաններով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner