23.08.25
ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը աշխատանքային այց են կատարել Արազափ բնակավայրի տարածքում՝ Հ-15, /Մ-5/(Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+000 – կմ20+000 հատվածի հիմնանորոգման շինարարական հրապարակ։Այցի նպատակն էր վերահսկել ընթացող շինարարական աշխատանքների կազմակերպումն ու որակը, ինչպես նաև քննարկել դրանց արդյունավետ և ժամկետային ավարտին նպաստող գործողությունները։Հ-15 ավտոճանապարհը կարևոր նշանակություն ունի մարզի համար։ Այն ապահովում է Նորապատից Վարդանաշեն ընկած բնակավայրերի փոխկապակցվածությունը, մարզի ներհամայնքային հաղորդակցությունը, ինչպես նաև ...
Մանրամասն |
|
20.08.25
ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
|
Երկարատև ու հիմնավոր շինարարական աշխատանքներից հետո վերաբացվել է Մեծամորի թիվ 3 մանկապարտեզը: Մանկապարտեզը մեծամորցի փոքրիկներին հասանելի է դարձել սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Բացմանը մասնակցել է Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը: Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 9 խմբի համար, որոնցից 3-ը մսուր, իսկ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված է 2-ական խումբ։ Մանկապարտեզը կարող է ընդունել մինչև 255 երեխա։ Շինաշխատանքների պայմանագրի արժեքը՝ 451,440,000 ՀՀ դրամ:
|
|
19.08.25
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ 26 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԸ
|
2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 26 շենքի տանիքը հիմնանորոգվել է: 171 բնակչով շենքում բնակիչներն այժմ ապահով տանիք ունեն և բնականոն կյանքը կշարունակեն վայելել՝ անկախ եղանակային պայմաններից: Շինարարական աշխատանքները տևել են 70 օր, իսկ բյուջեն կազմել է 30.300.000 ՀՀ դրամ:
|
|
13.08.25
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 300 ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿՈՒՆԵՆԱ .
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՂԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Հայկավան բնակավայրի նոր կրթահամալիրի շինհրապարակում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է աշխատանքային պրոցեսին։ Այս կրթօջախը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ համալիրը կունենա 200 աշակերտական և մանկապարտեզի 80 սաների համար նախատեսված տեղեր։Վահրամ Խաչատրյանը կրթահամալիրի կառուցման շին աշխատանքների վերաբերյալ տվել է հանձնարարականներ և հայտնել, որ առավել խստապահանջ է լինելու կրթօջախների կառուցման գործում իրականացվող աշխատանքներին ու ժամկետներին, որովհետև այս շենքերում բազմաթիվ հայրենակիցներ պետք է կրթվեն ու իրենց անուրանալի ներդրումն ունենան Հայաստանի շենացման գործում:Պատվիրատուն ...
Մանրամասն |
|
13.08.25
ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՈՒՆԵՆԱ
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է Նոր Կեսարիայի դպրոցի կառուցման շինհրապարակ։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ավարտին դպրոցը կկարողանա ընդունել 432 աշակերտի։Աշխատանքներն սկսել են 2024 թվականին: Դպրոցը կառուցելու համար պայմանագրով տրամադրված է 730 օր, իսկ բյուջեն կազմում է 2, 584, 961, 462 ՀՀ դրամ:Վահրամ Խաչատրյանը ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ նշել է, որ դպրոցաշինությունը պատվախնդիր աշխատանք է և նպատակաուղղված է մեր սերունդների կրթության բարձր մակարդակի ապահովմանը, դրա համար այն պետք է կառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան:Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՋԻ ...
Մանրամասն |
|
12.08.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի երկտասարդներ,Սիրով շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի զարգացման շարժիչ ուժն է և բոլոր երկրների կառավարությունները մեծ ներդրումներ են կատարում ամուր, գիտակից ու աշխույժ երիտասարդություն ձևավորելու համար:Մենք՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, նույնպես հետևողական ենք այս քաղաքականությունն ակտիվ պահելու հարցում: Մշտապես կազմակերպվում են սպորտային, մշակութային միջոցառումներ երիտասարդությանը ակտիվ պահելու համար:Բոլորս լավ ենք հիշում 2023 թվականին տեղի ունեցած լայնածավալ երիտասարդական միջոցառումները, երբ Մեծամորը ճանաչվել էր որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք:Կարևոր եմ համարում խոսել երիտասարդ առաջնորդների ձևավորման մասին, քանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |