|
30.10.25
«ՑԱՆԿԱՊԱՏ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՄԵԾԱՄՈՐԻ ԶԱՐԹՈՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում ՀանդԱրտ / HandArt Մշակութային Այգի կողմից ցուցադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը։Ներկայացմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալ՝ Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար՝ Վարշամ Սարգսյանը և Արաքս համայնքի ղեկավար՝ Ղազար Ղազարյանը։Նմանատիպ ձևաչափով ներկայացում մեր համայնքում ցուցադրվում էր արդեն երկրորդ անգամ՝ շարունակելով Մեծամորի մշակութային կյանքում հաստատված թատերական ավանդույթը։Ներկայացումը պատմում է մարդկային հարաբերությունների, բարոյական արժեքների և կյանքի պարզ, բայց խորքային ճշմարտությունների ...
Մանրամասն |
|
|
30.10.25
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՊՐՈՑԻ 12-ՐԴ ԽՄԲԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
|
|
Դպրոցն իրականացվում է 23–35 տարեկան երիտասարդների համար։ Նախագծի նպատակն է զարգացնել երիտասարդների գիտելիքները կոռուպցիայի բնույթի, դրա պատճառների ու տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց հաղթահարման մեթոդների վերաբերյալ։ Մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությանը, միջազգային պարտավորություններին ու դրանց իրականացման ընթացքին։Դասընթացը կկայանա նոյեմբերի 21-22-23 և 28-29-30-ին, Երևանում՝ ինտենսիվ ձևաչափով։ Դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ։ Ուսուցումն անվճար է Հայերեն լեզվով Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցած անձինք կստանան հավաստագիրՄասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 31-ը լրացնել դիմում-հայտը։ Նախնական ...
Մանրամասն |
|
|
26.10.25
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ — «ՑԱՆԿԱՊԱՏ»
|
|
Սիրելի թատերասերներ,Մեծամոր համայնքում մշակութային եռուզեռը շարունակվում է։ ՀանդԱրտ/HandArtՄշակութային Այգին այս անգամ հրավիրում է Զարթոնք բնակավայր, որտեղ կցուցադրվի «Ցանկապատ» ներկայացումը՝ ստեղծված Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։Ներկայացում, որն իր ինքնատիպ ձևաչափով արդեն հասցրել է ճանաչվել և սիրվել հազարավոր հանդիսատեսների կողմից։ Այն պատմություն է մարդկային հարաբերությունների, բարոյական արժեքների և կյանքի պարզ, բայց խորքային ճշմարտությունների մասին։ Հոկտեմբերի 29, ժամը 15:00 Մեծամոր համայնք, Զարթոնք բնակավայր, ( Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի աջակողմյա հատվածում գտնվող այգի)Սիրով հրավիրում ենք բոլորիդ վայելելու ներկայացումը՝ մեր սիրելի և տաղանդավոր դերասանների մասնակցությամբ։ ...
Մանրամասն |
|
|
17.10.25
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 14 ՆԻՍՏԸ
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի թիվ 14-րդ հերթական նիստը։Մեծամոր համայնքի ավագանին հաստատել է օրակարգային հետևյալ 13 հարցերը:Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 17-ի ութերորդ նստաշրջանի հերթական թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասինՆվիրատվությամբ ստացված եվ սեփականության իրավունքով ձեռք բերված 7 (յոթ) անուն գույքը հաստատելու մասինՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասինՄեծամոր համայնքում գործող «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությանը դրամական աջակցություն տրամադրելու ...
Մանրամասն |
|
|
16.10.25
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ
|
|
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալներ Սարգիս Արշակյանի և Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ, այցելել է Մեծամոր քաղաք՝ տեղում ծանոթանալու և հետևելու ընթացող շինարարական աշխատանքներին։ Մարզպետը դիտարկել է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ Մ. Միքայելյան, Հ. Թումանյան, Կոմիտաս և Վ. Տերյան փողոցների ջրագծերի փոխարինման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում՝• Կապալառու կազմակերպություն՝ «Արտ Պլաս» ՍՊԸ• Շինարարական պայմանագրի արժեքը՝ 95 898 000 ՀՀ դրամ• Աշխատանքների կատարման ժամկետը՝ 140 օր, սկիզբը՝ ս/թ օգոստոսի 20-ից• Տեխնիկական հսկող՝ «Նո Օնա» ՍՊԸ• Հեղինակային հսկող՝ «Ղազարյանշին» ՍՊԸ Ծրագրից շահելու ...
Մանրամասն |
|
|
15.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 12:00 Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական շենքում տեղի է ունենալու Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի Ջանֆիդա տեղամասի շահագործման աշխատանքների իրականացման մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ)։ Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ է ներկայացրել «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |