13.08.25
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 300 ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿՈՒՆԵՆԱ .
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՂԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Հայկավան բնակավայրի նոր կրթահամալիրի շինհրապարակում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է աշխատանքային պրոցեսին։ Այս կրթօջախը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ համալիրը կունենա 200 աշակերտական և մանկապարտեզի 80 սաների համար նախատեսված տեղեր։Վահրամ Խաչատրյանը կրթահամալիրի կառուցման շին աշխատանքների վերաբերյալ տվել է հանձնարարականներ և հայտնել, որ առավել խստապահանջ է լինելու կրթօջախների կառուցման գործում իրականացվող աշխատանքներին ու ժամկետներին, որովհետև այս շենքերում բազմաթիվ հայրենակիցներ պետք է կրթվեն ու իրենց անուրանալի ներդրումն ունենան Հայաստանի շենացման գործում:Պատվիրատուն ...
Մանրամասն |
|
13.08.25
ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՈՒՆԵՆԱ
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է Նոր Կեսարիայի դպրոցի կառուցման շինհրապարակ։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ավարտին դպրոցը կկարողանա ընդունել 432 աշակերտի։Աշխատանքներն սկսել են 2024 թվականին: Դպրոցը կառուցելու համար պայմանագրով տրամադրված է 730 օր, իսկ բյուջեն կազմում է 2, 584, 961, 462 ՀՀ դրամ:Վահրամ Խաչատրյանը ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ նշել է, որ դպրոցաշինությունը պատվախնդիր աշխատանք է և նպատակաուղղված է մեր սերունդների կրթության բարձր մակարդակի ապահովմանը, դրա համար այն պետք է կառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան:Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՋԻ ...
Մանրամասն |
|
12.08.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի երկտասարդներ,Սիրով շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի զարգացման շարժիչ ուժն է և բոլոր երկրների կառավարությունները մեծ ներդրումներ են կատարում ամուր, գիտակից ու աշխույժ երիտասարդություն ձևավորելու համար:Մենք՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, նույնպես հետևողական ենք այս քաղաքականությունն ակտիվ պահելու հարցում: Մշտապես կազմակերպվում են սպորտային, մշակութային միջոցառումներ երիտասարդությանը ակտիվ պահելու համար:Բոլորս լավ ենք հիշում 2023 թվականին տեղի ունեցած լայնածավալ երիտասարդական միջոցառումները, երբ Մեծամորը ճանաչվել էր որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք:Կարևոր եմ համարում խոսել երիտասարդ առաջնորդների ձևավորման մասին, քանի ...
Մանրամասն |
|
12.08.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները «Քանքարշին» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել են 2025 թվականի ապրիլին: Պայմանագրով նախատեսված ժամկետը 220 օր է։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այցելել է բարեկարգման աշխատանքների շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված և ընթացիկ աշխատանքներին։ Ծրագիրն իրականացվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ 70% համայնքի և 30% պետության համաֆինանսավորմամբ։ Բարեկարգման ենթակա տարածքը շուրջ 6300 քմ է։ Շինարարական աշխատանքների արժեքն, ըստ պայմանագրի, կազմում է 99, 153, 600 ՀՀ դրամ։ Վահրամ Խաչատրյանը ընդգծել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում՝ առանց ուշացումների։
|
|
12.08.25
ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում ընթացքի մեջ են գազաֆիկացման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, որի 55%-ը համայնքի մասնաբաժինը, իսկ 45% պետությանը։Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է ծանոթանալու աշխատանքների ընթացքին:Ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 1325 գծամետր երկարությամբ գազատար, որը հնարավորություն կընձեռի գազամատակարարմամբ ապահովել 26 տնտեսություն՝ 123 բնակչով։Շինարարական պայմանագրի արժեքը կազմում է 11,940,000 ՀՀ դրամ։ Կապալառուն «Նար Շին Գրուպ» ՍՊԸ և «Արտ Պլա» ՍՊԸ կոնսորցիումն է, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Նո Օնա» ՍՊԸ-ն։Աշխատանքների ժամկետը սահմանված է 90 օր, որոնք մեկնարկել են ս/թ հուլիս ...
Մանրամասն |
|
11.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի«Փշատավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակի (0․75 դրույք) թափուր տեղիհամար։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի` յուրաքանչյուր փուլիհամար ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի հիման վրա (պաշտոնների անվանացանկինհամապատասխան): Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ Դիմում (ձև 1) Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ) Անձը հաստատող փաստաթուղթ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (ձև 4) Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |