Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.07.25 ՀԱՅՏՆԻ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՂԹՈՂԸ
🗳 Մեծամոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հետևյալ առաջարկը․
 
🏢 Նորապատի մշակույթի տան ջեռուցման և հովացման համակարգի արդիականացում — 📊 (2335 ձայն)
📎 Հաջորդ փուլում նախատեսվում է սկսել աշխատանքներ՝ ներկայացված նախաձեռնության իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես, համայնքապետարանը ձեռնամուխ է լինելու համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։
17.07.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այցելել է Շենավան բնակավայր` հետևելու մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին:
Աշխատանքներն սկսել են 2024 թվականի օգոստոսից, իսկ ժամկետը 730 օր է:
Մանկապարտեզը կառուցվում է 685,12 քմ տարածքի վրա, իսկ հարակից բարեկարգվող տարածքը 900 քմ է:
Շինարարական աշխատանքների ավարտին Շենավանի մանկապարտեզը կկարողանա ընդունել 50-60 սան:
17.07.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը համայնքի ղեկավար կազմի հետ այցելել է Ջանֆիդա բնակավայր` հետևելու գազաֆիկացման աշխատանքներին:
Աշխատանքներն սկսել են 2025 թվականի փետրվար ամսից, իսկ ժամկետը 120 օր է:
Կառուցվող գազատարի ընդհանուր երակարությունը շուրջ 2475 գծամետր է: Կապույտ վառելիքը հասանելի կլինի 79 տնտեսության՝ 290 բնակչով:
17.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային
կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն
կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:

Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9W7ynpKtYbtqvtkiAwpKaGyTsb9xTIHu3bcReVgVqQDX4Rg/viewform

Խնդրում ենք հետևյալ հղմամբ մուտք գործել և լրացնել հարցաշարը։

17.07.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱԼԱՇԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Ալաշկերտ բնակավայրում ծանոթացել է նաև ջրագծի կառուցման աշխատանքներին:
Հուլիս ամսից մեկնարկած աշխատանքների ժամկետը 150 օր է, իսկ երկարությունը 12, 520 գծամետր: Ավարտին՝ 320 տնտեսություն ապահովված կլինի խմելու ջրով:
16.07.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԼԱՇԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է Ալաշկերտ բնակավայր՝ հետևելու գազաֆիկացման աշխատանքներին:
Կառուցվող գազատարի ընդհանուր երկարությունը 3282 գծամետր է: Այս ծրագրի շահառուների թիվը 75 տնտեսություն է՝ 270 բնակչով:
Աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվար ամսին: Պայմանագրային ժամկետն 130 օր է:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner