Հաշվետվություններ
|
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Ներկայացման ամսաթիվ` 16 հունվար 2026
Հաշվետու ժամանակահատված 08 հունվար 2026թ. - 14 հունվար 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մասնակցային բյուջետավորման հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Մ․ Հովհաննսիյանի կողմից ներկայացվել է մասնակցային բյուջետավորման ծրագրի մեկնարկը, դրա հիմնական նպատակներն ու իրականացման փուլերը, ինչպես նաև հանձնաժողովի և մշտադիտարկողների դերակատարումը գործընթացի շրջանակներում։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացակարգերը և առաջիկա քայլերը։ Ընդգծվել է, որ գործընթացը գտնվում է նախապատրաստական փուլում ՝ ուղղված քաղաքացիների իրազեկմանը, առաջարկների ընդունմանը և ծրագրերի ընտրության գործընթացի կազմակերպմանը։