Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,1հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0286հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Երվանդ Խաչիկի Այվազյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,1հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,02հա (կադաստրային ծածկագիր՝ 04-057-0003-0021) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0086 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 21000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Երվանդ Խաչիկի Այվազյանին /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանին /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 10.05.1984թ/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Երվանդ Խաչիկի Այվազյանին /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանին /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 10.05.1984թ/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երվանդ Խաչիկի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: