Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ  կետով  և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
                                  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի առողջապահություն» համայնքային ոչ առևտրային  կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝  համաձայն  հավելվածի: 
2. Որոշման  հավելվածով  հաստատվող բժշկական խմբի աշխատողների  պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել և կատարել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 259-Ա հրամանով սահմանված ուղեցույցով: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:  |