Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Այլ եկամուտներ տողն ավելացնել 5229․3 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
Բ) Ծախսային մասով․
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 46655.0 հազար ՀՀ դրամ։
05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 5705.0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 30000.0 հազար ՀՀ դրամ։
4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 10530.0 հազար ՀՀ դրամ:
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 106640.0 հազար ՀՀ դրամ։
06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 13750.0 հազար ՀՀ դրամ։
09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 5229․3 հազար ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |