Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 25․01․2021թ․ թիվ ՄՈ/28-2021 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Արմավիր համայնքի բնակիչ Ֆրունզիկ Աֆրիկյանի լիազորված անձ Գուրգեն Հովագիմյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Ֆրունզիկ Հովհաննեսի Աֆրիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-067-0387-0006/ 0,0808 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆրունզիկ Աֆրիկյանի լիազորված անձ Գուրգեն Հովագիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։