Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,12 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0441հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Ռոբերտ Արտավազդի Արշակյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,12հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,024հա (կադաստրային ծածկագիր՝ 04-067-0142-0013) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0201 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 74000 / յոթանասուներեք հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Ռոբերտ Արտավազդի Արշակյանին /ծնված 05․12․1965թ./, Թամարա Հովհաննեսի Ավետիսյանին /ծնված 19․11․1968թ․/, Արտավազդ Ռոբերտի Արշակյանին /ծնված 27․10․1987թ․/ և Անուշավան Ռոբերտի Արշակյանին /ծնված 05․12․1988թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռոբերտ Արտավազդի Արշակյանին /ծնված 05․12․1965թ./, Թամարա Հովհաննեսի Ավետիսյանին /ծնված 19․11․1968թ․/, Արտավազդ Ռոբերտի Արշակյանին /ծնված 27․10․1987թ․/ և Անուշավան Ռոբերտի Արշակյանին /ծնված 05․12․1988թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Արտավազդի Արշակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: