Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Զարզանդ Եդիգարյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Զարզանդ Եդիգարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-020-0161-0001/ 0,20 հա հողամասի 0,1793 հա ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զարզանդ Եդիգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։