Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի փողոցներն անվանակոչել որպես «Եղիշե Չարենցի փողոց», «Կոմիտասի փողոց», «Արամ Խաչատրյանի փողոց», «Հովհաննես Թումանյանի փողոց», «Վահան Տերյանի փողոց», «Հովհաննես Շիրազի փողոց», «Սայաթ Նովայի փողոց», «Մարտին Միքաելյանի փողոց», «Մեսրոպ Մաշտոցի փողոց», «Ազատամարտիկների փողոց», «Մարշալ Բաղրամյանի փողոց», «էներգետիկների փողոց», ինչպես նաև «ք. Մեծամոր 4-րդ թաղամաս, 1-ին փողոց», «ք. Մեծամոր 4-րդ թաղամաս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք» և «ք. Մեծամոր 4-րդ թաղամաս, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |