Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 154-Ա որոշումը, և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,15835 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամաս 8/38 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,15835 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0006-0047/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Կարեն Գառնիկի Ղևոնդյանին, 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով:
3. Կարեն Գառնիկի Ղևոնդյանի կողմից վճարված 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Կարեն Գառնիկի Ղևոնդյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: