Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Շավարշ Հարությունի Գևորգյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Շավարշ Հարությունի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3042 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 24022023-04-0046 ծածկագիր 04-031-0120-0004/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,3042 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |