Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Աղասի Մովսեսի Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 26-ի N 1393)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Աղասի Մովսեսի Ավետիսյանին Մեծամոր համայնք Այգեշատ բնակավայրում՝ 1-ին փողոց, 51 հասցեում /կադ․ ծածկագիր 04-010-0010-0030/ տալ նոր կառուցվող մասնակի նկուղով, մեկ վերգետնյա հարկով բնակելի տան, օժանդակ շինության, քարի շարով և թիթեղյա պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Աղասի Մովսեսի Ավետիսյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից: