Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182 հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, և հիմք ընդունելով Սահակ Հրաչիկի Սահակյանի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում 2024 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած բնական աղետի՝ ուժեղ քամու հետևանքով տուժող քաղաքացի Սահակ Հրաչիկի Սահակյանին տրամադրել դրամական աջակցություն 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով ։
2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։