Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 182-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի նոյեմբերի 18-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 2972-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 6,9803 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Եղեգնուտ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության 6,9803 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-039-0059-0043/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Նարեկ Հրաչյայի Մինասյանին, 301 000 000 /երեք հարյուր մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով:
3. Նարեկ Հրաչյայի Մինասյանի կողմից վճարված 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Նարեկ Հրաչյայի Մինասյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: