Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ Բահար Հասանի Ֆերոյանի 2025 թվականի հունվարի 30-ի դիմումը, Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 01 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Բհար Էդգարի Քյալաշյանի (ծնված՝ 06․05․2009թ․) և Էրիկ Էդիկի Քյալաշյանի (ծնված՝ 28․12․2011թ․) նկատմամբ սահմանել ժամանակավոր խնամակալություն՝ մինչև ծնողների ՀՀ վերադառնալը։
2․ Բհար Էդգարի Քյալաշյանի (ծնված՝ 06․05․2009թ․) և Էրիկ Էդիկի Քյալաշյանի (ծնված՝ 28․12․2011թ․) ժամանակավոր խնաակալ սահմանել նրանց տատին՝ Արմավիրի մարզ Մեծամոր համայնք Տանձուտ բնակավայր,3-րդ փողոց, 1 նրբ․, 6 տուն հասցեի բնակիչ Բահար Հասանի Ֆերոյանին (ծնված՝ 26․12․1966թ․, ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բահար Հասանի Ֆերոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։