Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը քաղաքացի Վանուշ Կառլենի խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Վանուշ Կառլենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասից (սեփ․ վկայական N 1972283, ծածկագիր 04-067-151-001) 0,1699 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,1699 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Գևորգի Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |