Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Անուշավան Ջիվանի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 17-րդ փողոց, 16 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,18785 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1962 թվականին կառուցված 199,40 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 9,00 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/, 1962 թվականին կառուցված 53,50 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/, 1962 թվականին կառուցված 9,10 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 2,80 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/ նկատմամբ Անուշավան Ջիվանի Հակոբյանի /ծնված 28․07․1965թ․/ և Թամարա Ջիվանի Հակոբյանի /ծնված 24․12․1966թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Անուշավան Ջիվանի Հակոբյանի /ծնված 28․07․1965թ․/ և Թամարա Ջիվանի Հակոբյանի /ծնված 24․12․1966թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 17-րդ փողոց, 16 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,18785 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1962 թվականին կառուցված 199,40 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 9,00 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/, 1962 թվականին կառուցված 53,50 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/, 1962 թվականին կառուցված 9,10 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 2,80 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/ նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,018 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0183-0001/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Անուշավան Ջիվանի Հակոբյանին /ծնված 28․07․1965թ․/ և Թամարա Ջիվանի Հակոբյանին /ծնված 24․12․1966թ․/։
4․ 2016 թվականին կառուցված 2,40 ք/մ օժանդակ շինությունը, 2016 թվականինն կառուցված 34,30 ք/մ անասնագոմը, 2016 թվականինն կառուցված 4,50 ք/մ պարիսպը, 2016 թվականինն կառուցված 1,20 ք/մ պարիսպը, 2016 թվականինն կառուցված 0,20 ք/մ պարիսպը և 2016 թվականին կառուցված 7,00 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ շինություններ։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշավան Ջիվանի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։