Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 15-րդ մասերով և հիմք ընդունելով «Արմոսֆերա» ՍՊԸ-ի լիազորված անձ Վահե Խաչատրյանի 2022 թվականի մարտի 15-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում «Արմոսֆերա» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող 10.7 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահողեր գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N19112021-04-0031, ծածկագիր 04-004-0113-0016/ 0,4113 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի ՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար :
2 . Փոփոխված 0,4113 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |