1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի փետրվարի 05–ի թիվ 01/30․4/3/832-2025 գրության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին կազմված արձանագրության հիման վրա, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի փետրվարի 05–ի թիվ 01/30․4/3/832-2025 գրության համաձայն՝ «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունը քաղաքացու կողմից իրեն վարձակալությամբ տրված հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, խախտել է տվյալ հողի բերրի շերտի օգտագործման կարգը, խախտել է հողերի պահպանության կանոնները և ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը՝ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չի բերել, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ, 54․2–րդ հոդվածի 1–ին, 544–րդ հոդվածի 2–րդ պարբերություններով և 56–րդ հոդվածով նախատեսված արարքներ են:
Արձանագրված դեպքով Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի փետրվարի 28-ին ժամը 11։30–ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Դավիթ Կարապետյանի, սակայն փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չի ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2025 թվականի մարտի 14–ին ժամը 11։00–ին, որի վերաբերյալ «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունը կրկին ծանուցվել է, սակայն հետադարձ ծանուցումը «Հայփոստ» ՓԲ ընկերությունից չի ստացվել։ «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը 2025 թվականի մարտի 14–ին ժամը 12։00–ին նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–դ պարբերության համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին պարբերության համաձայն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքաքցիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 544-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 3-րդ, 54․2–րդ հոդվածի 1–ին, 544–րդ հոդվածի 2–րդ պարբերություններով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությունով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Կարապետյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությունով նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, 54․2–րդ հոդվածի 1–ին պարբերությունով նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 50․000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, 544–րդ հոդվածի 2–րդ պարբերությունով նախատեսված իրավախախտում կատարելու համար նշանակել տուգանք՝ 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, 56–րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 70․000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
3. «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Կարապետյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:
4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից: