Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Մեծամոր համայնքին պատկանող մանկապարտեզին /ծածկագիր՝ 04232987FMCN, կադ. ծածկագիր՝ 04-073-0044-0001, բաժանվող հատված 2 0,36285 հա/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա, 13-րդ փողոց, 23/1 մանկապարտեզ։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: