Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2023 թվականի փետրվարի 22-ին կնքված 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0121-0002) և 10 հա (կադ. ծածկագիր 04-034-0122-0002) հողամասերի վարձակալության պայմանագրերը, վարձակալ Համլետ Աշոտի Ավագյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2023 թվականի փետրվարի 22-ին Համլետ Աշոտի Ավագյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Գետաշեն գյուղում գտնվող ջրային նպատակային նշանակության 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0121-0002) և ջրային նպատակային նշանակության 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0122-0002) հողամասերը ենթավարձակալությամբ տրամադրելու «Ավազներ Ա» ՍՊԸ-ին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1) ենթավարձակալության պայմանագրերը չեն կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2023 թվականի փետրվարի 22-ին կնքված պայմանագրերի (գրանցամատյան թիվ 940 և գրանցամատյան թիվ 939) ժամկետները գերազանցող ժամկետներով,
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335212057 հաշվեհամարին,
3) 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0121-0002) հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ և 10,0 հա (կադ. ծածկագիր 04-034-0122-0002) հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: