Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 16-րդ, 17-րդ և 20-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել Մեծամոր համայնքի վարչական սահմաններում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |